Ֆլորիդայի առևտրի կենտրոններից մեկում կրակոցներ են հնչել. կան վիրավորներ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ավենտուրա քաղաքի առևտրի կենտրոններից մեկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով առնվազն երեք մարդ է տուժել, հաղորդում է Fox News-ը:
Իրավապահների տվյալներով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալացվել են:
Հաղորդվում է, որ ոստիկաններին հաջողվում է ձերբակալել մի քանի կասկածյալի, որոնք հարցաքննվում են: