Զելենսկիի պապի դիմանկարը տարել են Դոնբասում կայացած «Անմահ գնդի» ակցիային
Հասարակական գործիչ, հրապարակախոս և իրավագետ Տատյանա Մոնթյանը շրջել է Դոնեցկի կենտրոնով «Անմահ գնդի» շարասյան շարքերում՝ Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկիի պապի դիմանկարով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«(Դիմանկարը – խմբ․) Զելենսկին է (Սեմյոն)` Ուկրաինայի Նախագահի պապիկը: Թող գոնե պապը զբոսնի Անմահ գնդում, մինչ նրա թոռը Կիևի կենտրոնում շաբաշ է կազմակերպում «Գալիչինա» դիվիզիայի համար»,- ասել է դիմանկարով կինը:
Անցյալ շաբաթ ուկրաինացի ազգայնականները երթ էին անցկացրել Կիևի կենտրոնում՝ ի պատիվ «Գալիչինա» դիվիզիայի ստեղծման տարեդարձի: Դրան մասնակցում էր շուրջ 100 մարդ:
«Գալիչինա» դիվիզիան ստեղծվել է 1943 թվականի ապրիլի 28-ին և գոյություն է ունեցել մինչև հաջորդ ամառ, երբ Կարմիր բանակը ջախջախել է այն Լվովի մերձակայքում գտնվող Բրոդի քաղաքի մոտակայքում: Դիվիզիայի զինծառայողները պատերազմական հանցագործություններ են կատարել քաղաքացիական անձանց նկատմամբ, մասնավորապես, նրանք մասնակցել են լեհական Գուտա Պենյացկայա գյուղի ոչնչացմանը, որտեղ մահացել է ավելի քան 500 մարդ: