Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ ավելի քան 50 պաղեստինցի է վիրավորվել
Ավելի քան 50 պաղեստինցի է վիրավորվել այս գիշեր Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ, հաղորդում է Известия-ն:
Բախումների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 53 մարդ, որոնք հոսպիտալացվել են:
Մայիսի 5-ին հաղորդվել էր, որ Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելում գնդակահարվել է 16-ամյա պաղեստինցի: Նույն օրը հայտնի էր դարձել, որ Արևելյան Երուսաղեմում բողոքի ցույցերի ընթացքում 10 պաղեստինցի վիրավորվել է, երկուսը ձերբակալվել են:
Մայիսի 8-ին Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Արևելյան Երուսաղեմում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա նաև հայտնել է, որ մտադիր է դիմել Արաբական պետությունների լիգա, Իսլամական պետությունների համագործակցություն և Մարդու իրավունքների խորհրուրդ «Երուսաղեմը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և պաղեստինցիների, նրանց սրբավայրերի պաշտպանության նպատակով»:
Արևելյան Երուսաղեմում բախումների հետևանքով նախօրեին շուրջ 200 պաղեստինցի է տուժել, տասնյակ անձինք ձերբակալվել են: