Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստված և վարակից ապաքինված մարդկանց համար սահմանափակումները մեղմացվել են
Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստված և վարակից ապաքինված մարդկանց համար սահմանափակումները մեղմացվել են, հաղորդում է ТАСС-ը:
Պատվաստված և ապաքինված անձինք այսուհետ, ըստ դաշնային կառավարության ընդունած և Բունդեսթագի կողմից հաստատված որոշման, կկարողանան առանց խոչընդոտների հանդիպել միմյանց, մի շարք հաստատություններ այցելելու համար չի պահանջվի թեստ հանձնել և հարկադրված չեն լինի կարանտին անցնել ռիսկային երկրներից Գերմանիա վերադառնալուց հետո. այս բոլոր դեպքերում բավարար կլինի պատվաստված լինելու վերաբերյալ փաստաթղթի առկայությունը:
Այս խմբի անձանց չեն վերաբերի նաև պարետային ժամի ենթադրած սահմանափակումները, սակայն ստիպված կլինեն պաշտպանիչ դիմակ կրել որոշակի վայրերում և պահպանել սոցիալական հեռավորություն: