ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ՄԱԿ-ը և ԵՄ-ը համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Արևելյան Երուսաղեմում իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ արել կողմերին խուսափել հետագա սրացումից
Մերձավորարևելյան կարգավորման միջնորդ կողմերը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ՄԱԿ-ը և ԵՄ-ն համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել վերջին օրերին Արևելյան Երուսաղեմում իրավիճակի սրման կապակցությամբ, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից:
Միջնորդները անհանգստություն են հայտնում նախօերին Տաճարի լեռան հատվածում պաղեստինցիների և իսրայելական ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած բախումների, բռնության կիրառման կապակցությամբ, մտահոգություն են հայտնում նաև, որ քաղաքական որոշ ուշեր սադրիչ հայտարարություններով են հանդես գալիս, որ Գազայի հատվածից հրթիռներ ու դյուրավառ հեղուկով օդապարիկներ են արձակվում դեպի Իսրայելի տարածք, ինչպես նաև՝ Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների ֆերմերային տնտեսությունների վրա հարձակումների վերաբերյալ:
Մերձավորարևելյան «կվարտետը» մտահոգված է նաև, որ պաղեստինյան շատ ընտանիքներ իրենց բնակության մշտական վայրերից՝ Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարրախ և Սիլվան թաղամասերից կարող են արտաքսվել, և կոչ է անում զերծ մնալ իրավիճակն էլ ավելի սրող և լարվածությունը մեծացնող միակողմանի քայլեր կատարելուց:
«Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ այնպիսի գործողություններին, որոնք սպառնում են իրավիճակի հետագա սրմամբ մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում: Կոչ են անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ սրբավայրերի առնչությամբ առկա ստատուս-քվոն: Կողմերի ղեկավարությունները պատասխանատվություն են կրում ծայրահեղականներին և բռնության ցանկացած դրսևորումներին հակազդելու առումով: Այս իմաստով «կվարտետը» կոչ է անում հավատարիմ մնալ երկու հանրապետությունների մոդելով հակամարտության կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելուն»,- ասված է միջնորդների հայտարարությունում: