ՄԱԿ-ը Իսրայելին և պաղեստինցիներին կոչ է արել պատասխանատվություն ցուցաբերել
Մերձավոր Արևելքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը Երուսաղեմի արևելքում հակամարտության կողմերին կոչ է արել պատասխանատվություն ցուցաբերել եւ հանգստություն պահպանել, գրում է DW-ն:
«Բոլորը պետք է հարգեն Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող սրբավայրերի ստատուս-քվոն՝ հանուն խաղաղության եւ կայունության: Քաղաքական և կրոնական առաջնորդները պետք է անհապաղ գործեն»,- գրել է նա Twitter-ում:
Մայիսի 7-ին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող «Ալ-Աքսա» մզկիթում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է 205 պաղեստինցի եւ 17 իրավապահ: Ոստիկանության տվյալներով՝ պաղեստինցիները սկսել են քարեր ու պայթուցիկներ նետել դրա ներկայացուցիչների վրա:
Ի պատասխան՝ ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել։ Ցուցարարներին, որոնք հավաքվել են Արևելյան Երուսաղեմի թաղամասերից մեկում, որտեղից իսրայելական իշխանությունները սպառնացել են վտարել մի քանի պաղեստինյան ընտանիքների, ոստիկանները լուսարձակ նռնակներով են ցրել: