Անգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակը
Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի եւ Գերմանիան նացիզմից ազատելու 76-րդ տարեդարձի առթիվ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է անցյալն իմաստավորելու անհրաժեշտության մասին, գրում է DW-ն:
«Ազգային սոցիալիստական բռնատիրության տարիներին սպանված միլիոնավոր մարդկանց հիշատակը պահելը մնում է մեր հավերժական պարտականությունը»,- Twitter-ում Մերկելի խոսքերն է հրապարակել Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտը:
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ 1945 թվականի մայիսի 8-ը դարձավ ազատագրման օր՝ նշանավորելով նացիստական բռնապետության եւ դրա հետ կապված հրեա ժողովրդի համակարգված ոչնչացման ավարտը: