Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ Հաղթանակի զբոսայգում (Տեսանյութ)
Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և Խաղաղության տոն
Այսօր Հաղթանակի և Խաղաղության տոնն է։ Մայիսի 9-ին հայ ազգը մի շարք հաղթանակներ է ունեցել։
76 տարի առաջ այս օրը մարդկությունը հաղթեց ֆաշիզմին։ Մեծ հայրենականում ծանրակշիռ մասնակցություն ունեցավ Սովետական Հայաստանը։
Իսկ 1992-ի մայիսի 9-ին ազատագրվեց հայոց հինավուրց Շուշին։ Թեպետ նախորդ տարվա թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառով Շուշին այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ է, հայ մարտիկների սխրանքը չի մոռացվում:
Եվ վերջապես՝ մայիսի 9-ը նաև Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրն է։
Նշենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
Կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները «Հաղթանակ» զբոսայգում հետևել են մայիսի 9-ի տոնական քայլերթին: Տոնական միջոցառմանը ներկա են վետերաններ, քաղաքացիներ: