Մոուրինյուն ուզում է Բելոտիին տանել «Ռոմա»
«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ուզում է թիմում տեսնել «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիին։
Football Italia-ն գրում է, որ պորտուգալացի մասնագետն արդեն Բելոտիին ընտրել է որպես հռոմեական թիմի թարմացվող հարձակման գծի իդեալական խաղացողի։
Բելոտիի պայմանագիրը «Տորինոյի» հետ ավարտվում է 2022-ի հունիսին, աղբյուրը նշում է, որ քիչ հավանական է, որ այն կերկարաձգվի։
27-ամյա հարձակվողը Ա Սերիայի 31 խաղում խփել է 12 գոլ ու դարձել 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։