Չինաստանում շուրջ 70 000 մարդ հայտնվել է աղետի գոտում
Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում հորդառատ անձրևների և հեղեղումների վտանգի պատճառով ավելի քան 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը:
Փրկարար ծառայության աշխատակիցները հորդառատ անձրևների գոտուց տարհանել են 1800 բնակչի: Օդերևութաբանական ծառայությունները հայտնել են, որ որոշ գետերի մակարդակը բարձրացել է 1-6 մետրով:
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռու մնալ խոշոր ջրամբարների տարածքներից ու ցածրադիր վայրերից: