Մալդիվների նախկին նախագահի դեմ մահափորձ է կատարվել․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Մալդիվներում նախկին նախագահ և խորհրդարանի գործող խոսնակ Մուհամեդ Նաշիդի դեմ մահափորձ է կատարվել, հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ անհայտ անձինք պայթուցիկներ են տեղադրել նրա տան մոտ․ Նաշիդը պայթյունի հետևանքով վիրավորվել է այն ժամանակ, երբ պատրաստվել է մեքենա նստել։
Նա այժմ գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մալդիվների գործող նախագահը միջադեպը որակել է «ժողովրդավարության վրա հարձակում», ինչպես նաև հայտնել է, որ հանցագործության հետաքննության հարցում Մալդիվներին կօգնի ավստրալական ոստիկանությունը:
Նաշիդը 53 տարեկան է։ Նա Մալդիվների նախագահ է ընտրվել 2008 թվականին և պաշտոնաթող է եղել 2012 թվականին: