Ուկրաինայի ԱԳ նախարարը ՌԴ-ն անվանել է «քաղաքական համավարակ»
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ռուսաստանն անվանել է «քաղաքական համավարակ», հայտնում է korrespondent.net-ը և հավելում, որ Ուկրաինայի արտգործնախարարը Նիդեռլանդների, Բելգիայի և Լյուքսեմբուրգի իր գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության հետ դիմակայությունը։
Գործընկերների հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է մայիսի 7-ին, Կուլեբան ասել է․ «ԵՄ համերաշխությանը սպառնում է երկու բան՝ մեկը Ռուսաստանն է, իսկ մյուսը կորոնավիրուսը։ Սրանք երկուսն էլ կարելի է որակել որպես համավարակ՝ մեկը քաղաքականության, մյուսը առողջապահության ոլորտում»։
Նա նշել է, որ միջազային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա՝ Դոնբասի հարցում կարգավորման հասնելու նպատակով։ Արտգործնախարարը հավելել է, որ Նորմանդական ձևաչափը շարունակում է գործել, սակայն Ուկրաինան կցանկանար, որ այն ավելի արդյունավետ լիներ, ինչպես նաև կոչ է արել, հարցի կարգավորմանը հասնելու նպատակով, ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
Անդրադառնալով հանդիպման ընթացքին՝ Ուկրաինայի արտգործնախարարն ասել է, որ խոսվել է Ռուսաստանին զսպելու քայլերի, Ուկրաինայում անցկացվելիք բարեփախումների և Ղրիմի հարթակի մասին։
Կուլեբան հիշեցրել է, որ նման այցելություն վերջին անգամ կայացել է 2015 թվականին: