Մոլդովայի նախագահը պատվաստվել է AstraZeneca-ով
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ուրբաթ լրագրողների ներկայությամբ AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափն է ստացել` հանրապետության քաղաքացիներին հորդորելով հետևել իր օրինակին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք պետք է հնարավորինս շատ մարդկանց համոզենք պատվաստվել: Սա է այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքը: Մեզանից շատերը կորցրել են իրենց սիրելիներին, կորցրել են իրենց աշխատանքը և եկամտի աղբյուրը»,-ասել է Սանդուն: Նա հավաստիացրել է, որ առաջիկայում բոլորը Մոլդովայում կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Մոլդովայում զանգվածային պատվաստումները դեռևս չեն սկսվել դեղամիջոցների սակավության պատճառով, բայց համաճարակաբաններն արդեն բախվել են բժիշկների և այլ անձանց կողմից պատվաստումների անվստահության խնդրին, այնինչ նրանք պետք է պատվաստվեն առաջնահերթ կարգով: