Ո՛չ նախկիններին ենք սպասարկել, ո՛չ ներկաներին ենք սպասարկում, ո՛չ էլ ապագաներին ենք սպասարկելու․ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունները դատավորներին մեղադրում են «նախկինների» շահերն սպասարկելու մեջ, ասաց, որ ո՛չ նախկիններին ենք սպասարկել, ո՛չ ներկաներին ենք սպասարկում, ո՛չ էլ ապագաներին ենք սպասարկելու։
Դիտարկմանը, թե անընդհատ, օրինակ, ԱԺ ամբիոնից պաշտոնյաների կողմից դատավորներ են թիրախավորվում, սա արդյո՞ք վնասում է դատավորների անկախությանը, Ռշտունին արձագանքեց, որ, բնականաբար, ոչ մեկի համար դուրեկան չէ, որ քննադատում են։
«Քննադատությունը կարելի է ընդունել, եթե առողջ է, բայց հաճախ լսում ենք քննադատություններ, որոնք վերաբերում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, որոնք, իմ կարծիքով, թույլատրելի երևույթներ չեն։ Թույլատրելի երևույթ չէ հատկապես այն դեպքում, երբ արվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Մեզ համար հաճելի չէ, բայց կոնկրետ իմ գործունեության վրա չեն ազդում այդ քննադատությունները կամ անհարիր գնահատականները»,-ասաց Ռշտունին։