Սպարտակ Ղարաբաղցյան. Ամեն տարի այս օրը պատրաստվում էինք Արցախ մեկնել
Հայտնի գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
Ամեն տարի այս օրը պատրաստվում էինք Արցախ մեկնել, մասնակցելու ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՏՈՆԻՆ; ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ դառնում էր հա մայն հայության հավաքատեղի ու 35-40 հազարանոց ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ բնակչ ությունը կրկնապատկվում, եռապատկվում էր... Հյորանոցները քչություն էին անում, շատերը տեղավորվում էին ընկերների, բարեկամների, ծանոթների տներում... ՇՈՒՇԻՆ ՈՆՑ ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԵՄ, ուխտատեղի էր դառնում ու հաջորդ օրերին քաղաքը ԵՐԿՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ ԲՈՒՐՎԱՌԻ ՊԵՍ ՉՈՐՍ ԿՈՂՄԸ ԽՈՒՆԿ ԷՐ ԲՈՒՐՈՒՄ... Սպարապետ ՎԱԶԳԵՆԻ ԱՐՁԱՆԸ ,,ԽԵՂԴՎՈՒՄ.,, էր ծաղկեփնջերի ու ծաղկեպսակների մեջ... ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՅԻՍ ԷՐ, ՇՈՒՇՎԱ ՁՈՐԵՐՆ ՈՒ ՔԱՐԱՓՆԵՐԸ ՀՐՃՎԱՆՔԻՑ ԾԱՂԿ ՈՒՄ ու ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԶՐՆԳՈՒՆ ՂՈՂԱՆՋՆԵՐՈՎ ԷԻՆ ԼՑՎՈՒՄ... Երանի ու ՕՐՀՆԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԵՐՏՈՂՆԵՐԻՆ, ԱՆԵԾՔ ՈՒ ՆԶՈՎՔ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ...