«Թող ամերիկացիները նշանակեն արտահերթ ընտրություններ, և մենք նույն օրը ընտրություններ կնշանակենք Բելառուսում». Լուկաշենկոն` արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պայմանի մասին
Բելառուսը պատրաստ է անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, բայց միայն ԱՄՆ-ում նոր նախագահական ընտրություններին զուգահեռ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «Սպուտնիկ»-ի բելառուսական ծառայությունը:
«Ես կողմ եմ: Ես դրա մասին հրապարակայնորեն ասում եմ: Ես կողմ եմ այն ընտրություններին, որը նրանք (Արևմուտքը ) պահանջում են: Ես ամեն ինչ կտանեմ, կշրջանցեմ այն, որ մենք անկախ ենք, ինքնիշխան: Ես պատրաստ եմ: Ամերիկացիներին զուգահեռ: Թող ամերիկացիները նշանակեն արտահերթ ընտրություններ, և մենք նույն օրը ընտրություններ կնշանակենք Բելառուսում»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Պետության ղեկավարը հիշեցրել է, թե ինչպես են ընթացել ԱՄՆ ընտրությունները. «Մարդիկ քվեարկում էին փոստով, Դոնալդ Թրամփի օգտին ստորագրություններով քվեաթերթիկները նետվում էին աղբարկղերը»: Ինչպես նշել է Լուկաշենկոն, այս փաստերը ցուցադրվել են ամբողջ աշխարհին:
«Նրանք իրենց ոտքերը սրբել են գործող նախագահի վրա: Մինչև հիմա նրան ոչ մի բառ թույլ չեն տալիս ասել Twitter-ում: Նրանք արգելափակել են նրան: Ի՞նչ հասանելիություն լրատվամիջոցներին» -հարցրել է Լուկաշենկոն: