Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահացել
Երևանի ծննդատներից մեկում երեկ ծննդկան է մահացել: Այս մասին այսօր լրատվամիջոցներին տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Նա փոխանցել է, որ մահացած ծննդկանը 30 տարեկան էր, իսկ մահվան պատճառը հետծննդաբերական շրջանում առաջացած պրեէկլամպսիան էր:
Երեխան ծնողների երկրորդ երեխան է, լույս աշխարհ է եկել 36 շաբաթականում՝ կեսարյան հատման միջոցով: