ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկություններ չունի (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկություններ չունի:
Այս մասին այսօր Ազգային ժողովում զեկույցի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իր աշխատանքից և քննարկվում է իր պաշտոնանկության մասին հարցը. «Ինձ նման բան հայտնի չէ, եթե ձեզ հայտնի է, քննարկեք, ով որ քննարկում է, ինձ նման բաները չեն հետաքրքրում»:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը գո՞հ է իր աշխատանքից, Արթուր Դավթյանն ասաց.«Ես չեմ հարցրել իրեն, որովհետև դա էական չէ»: