Բլինկենը Ուկրաինա կատարած այցն արդյունավետ է համարել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինա կատարած այցն արդյունավետ է համարել, հաղորդում է ТАСС-ը:
«Կիևում արդյունավետ ժամանակ անցկացրեցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և բոլոր նրանց հետ, ում հետ հանդիպել եմ: ԱՄՆ-ը ամբողջությամբ վճռական է ռուսական ագրեսիան զսպելու և ներքին բարեփոխումներ իրականացնելուն աջակցելու հարցում, որոնք անհրաժեշտ են անկախ, ժողովրդավարական և բարգավաճող Ուկրաինա կայացնելու համար»,- ասել է Բլինկենը:
Բլինկենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի Ռադայի պատգամավորների, ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, բարձր մակարդակի բանակցություններ վարել նախագահ Զելենսկիի և վարչապետ Դենիս Շմիգալի հետ: Բացի այդ, արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և Ուկրաինայի՝ Կոստանդնուպոլսի օրթոդոքս պատրիարք Բարդուղիմեոս 1-ինի կողմից Ռուս ուղղափառ եկեղեցուց անկախ ճանաչված Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ղեկավար Էպիֆանի միտրոպոլիտի հետ ծաղիկներ է խոնարհել Դոնբասում զոհվածների հիշատակին: