Բլինկենը հայտարարել է, որ ՌԴ-ն «օգտվում է Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված իրավիճակից՝ սեփական շահերն առաջ մղելու համար»
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանն «օգտվում է Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված իրավիճակից՝ սեփական շահերն առաջ մղելու համար», փոխանցում է ria.ru-ն։
«Ուկրաինան մարտահրավերների է բախվում երկու ուղղություններով։ Արտաքին կողմից՝ Ռուսաստան, ներսից՝ կոռուպցիա, օլիգարխներ և այլ անձինք, որոնք իրենց շահերը վեր են դասում Ուկրաինայի ժողովրդի շահերից»,- ասել է Բլինկենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղարը, այս երկու ուղղությունները «փոխկապակցված են»։
«Ռուսաստանը նաև օգտագործում է այս ներքին խնդիրը, որպեսզի առաջ մղի իր շահերը, որոնք հակասում են ուկրաինացի ժողովրդի շահերին»,- հայտարարել է նա։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքային այցով գտնվում է Ուկրաինայում։