Աթենքի կենտրոնում անկարգություններ են տեղի ունեցել. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ
Մայիսի 1-ին նշվող Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ ցույցերից հետո Աթենքի կենտրոնում անկարգություններ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է iefimerida.gr կայքը:
Աթենքում անցկացվել է 3 հանրահավաք. Կոմունիստական «Համընդհանուր մարտական ճակատ» արհմիության հանրահավաքը, պետական հատվածի աշխատողների արհմիության և արտախորհրդարանական ձախ կուսակցությունների ու կազմակերպությունների հանրահավաքները:
Երթի ավարտից հետո մի խումբ անհայտ անձինք ներկեր և քարեր են նետել Հունաստանի բանկի շենքի վրա, ապա 3 Մոլոտովի կոկտեյլ նետել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով: