Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ...

Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սերգեյ Լավրովին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և Հայաստանի կառավարությունում ձեզ ողջունելու հնարավորության համար:

Մեր երկրների միջև փոխհարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և կառուցվում են ռազմավարական գործընկերության սկզբունքի և մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսներին մեր հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ հերթական անգամ անցնելով ամրության փորձությունը:

Դժվար պահին Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնության ձեռք մեկնեց և օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համավարակի և Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով: Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել պատերազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լարվածության էական նվազեցման: Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է հանդիսանում:

Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման հարցում, ինչպես նաև նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ:

Այս առումով կցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ ևս կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղված այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Պատրաստ ենք նաև առավելագույն ջանքեր գործադրել՝ կողմերի միջև, եռակողմ ձևաչափով, կառուցողական երկխոսություն ապահովելու համար:

Սակայն պետք է նշեմ, որ Ադրբեջանի գործողությունները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին: Բաքվի գործողությունները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է հայտնում և հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը, հակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը և պայմանավորվածությունների տապալմանը:

Այս համատեքստում կցանկանայի գոհունակությամբ նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները, որի վերջին հայտարարությունը, ըստ էության, արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը:

Համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը համահունչ է այսօր առկա հիմնական խնդիրների առնչությամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Հարգելի Սերգեյ Վիկտորի,

ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր մենք կառուցողական և արդյունավետ բանակցություններ կունենանք»:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

շատ շնորհակալ եմ:

Հերթական անգամ Երևան այցի առաջին իսկ պահից մենք զգում ենք հայ ժողովրդի, մեր բարեկամների ջերմ վերաբերմունքը: Շնորհակալ ենք Ձեզ այն ուշադրության համար, որն անձամբ Դուք եք հատկացնում մեր պատվիրակությանը:

Այսօր ձեզ հետ շփումների շրջանակում ունեցանք շատ մանրամասն, առարկայական, վստահելի բանակցություններ՝ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի, տարածաշրջանային խնդիրների, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ և հերթական անգամ ընդգծեցինք մեր փոխգործակցության բոլոր ոլորտներում դաշնակցային կապերի, ռազմավարական գործընկերության առանձնահատուկ նշանակությունը:

Ձեր և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև քաղաքական երկխոսությունը, անգամ համավարակային այս տարում, բավական ինտենսիվ է: Դուք երկու անգամ մանրակրկիտ շփվել եք Մոսկվայում հանդիպումների ընթացքում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել, և Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Ձեզ ամենաջերմ բարեմաղթանքներն է փոխանցում՝ մաղթելով հաջողություններ ձեր երկրի զարգացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման ուղղությամբ Ձեր գործունեության մեջ:

Գալիք տարում մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը: Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, և որն արդեն հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր, կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն:

Մենք հավատարիմ ենք ապահովելու մեր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող:

Շատ ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները: Շնորհակալ ենք Ձեզ այն բանի համար, որ Դուք ընդգծում եք Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի դերն այն ջանքերում, որոնք թույլ տվեցին կանգնեցնել ռազմական գործողությունները և համաձայնեցնել բոլոր կողմերի հետագա գործողությունների կայուն շրջանակը:

Ամենաակտիվ կերպով աջակցում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են գործնականում այս փուլում ամենանշանակալի հարցերով՝ տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը գործնականում թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, ինչպես դա արդեն արվել է, վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի:

Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ մենք շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի և այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր կողմից ընդունելության այս հնարավորության համար: Համոզված եմ, որ և՛ Ձեզ հետ, և՛ ԱԳՆ-ում այսօր մեր ունեցած բանակցությունների արդյունքները թույլ կտան առաջ մղել մեր դաշնակցային հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Շնորհակալ եմ»:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի և անելիքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝և անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից:

ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաև արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները և կիսվել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ:

դիտվել է 77 անգամ
Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan