«Վերածնվող Հայաստանը» արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը. Իշխան Սաղաթելյանը հաստատել է այս հայտարարությունը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»:
Վերը նշված լուրը իր Facebook-ի էջում հաստատել է նաև Իշխան Սաղաթելյանը:
Առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
«Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան»,- գրել է նա: