Սիրիայում ՌԴ-ի աջակցությամբ շուրջ 1000 դպրոց Է վերականգնվել
Սիրիայի իշխանությունները Ռուսաստանի զինվորականների աջակցությամբ ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնում են իրականացնում 345 բնակավայրերում. 2018 թվականին Ռուսաստանի միջգերատեսչական կոորդինացիոն շտաբի աշխատանքն սկսելվուց ի վեր վերականգնվել է շուրջ հազար ուսումնական հաստատություն և ավելի քան 250 հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին լրագրողներին հաղորդել են Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում (ՀԿՀԿ):
«Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից ի վեր Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում վերականգնվել է 983 ուսումնական և 253 բժշկական հաստատություն, մեկ մարզադպրոց, 4927 բնակելի տուն, 24,5 կիլոմետր ջրմուղային ցանց, խմելաջրի չորս ջրհոր, երեք մշակութա-ժամանցային օբյեկտ, երկու վարչական շենք, 0,1 կիլոմետր մայթեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ճշտվում է, որ գրեթե երեք տարվա ընթացքում անցկացրել են 1457,32 կիլոմետր Էլեկտրահաղորդման գծեր, շահագործման է հանձնվել 264 ջրամատակարարման օբյեկտ, 323 հացի փուռ, 820 Էլեկտրաենթակայան, չորս ավտոլցակայան, 14 հազար 453 արդյունաբերական ձեռնարկություն: Սիրիայի իշխանություններն իրականացնում են այն ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը, որոնք տուժել են Հալեպի, Դամասկոսի և Համայի նահանգների տարածքներում անցկացված մարտական գործողությունների ընթացքում, որպեսզի փախստականները վերադառնալուց հետո կարողանան ապրել նորմալ պայմաններում: Ռուսաստանի ՀԿՀԿ-ն իր հերթին օգնություն է ցուցաբերում այս աշխատանքում, ինչպես նաև փախստականների տեղափոխման գործում: