Անապատային անշուք տեղանքից մինչև զվարճանքի համաշխարհային կենտրոն․ Daily Mail-ը ներկայացրել է Լաս Վեգասի ուշագրավ վերափոխումը
Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է զբոսաշրջային թեմաներով թղթակից Թեդ Թորնհիլի նոր հոդվածը, որը պատմում է Լաս Վեգասի մասին։
20-րդ դարի սկզբին, ինչպես նշել է թղթակիցը, Լաս Վեգասն անապատային տեղանք էր, երկաթուղային անցակետ։ Սակայն այսօր այն աշխարհում զվարճանքի ամենաշքեղ կենտրոնն է։
Քաղքն իր ներկայիս տեքսին ու կարգավիճակին հասնելու համար երկար ճանապարհ է անցել: Այս վերափոխման մասին պատկերավոր նկարագրվում է պատմաբան Սու Կիմ Չունգի «Լաս Վեգասն այն ժամանակ և հիմա» գրքում։
Ստորև ներկայացնում ենք առաջ/հետո ձևաչափով ուշագրավ լուսանկարները.