Վրաստանի իշխանությունները պատվաստվել են չինական դեղամիջոցով
Վրաստանի Նիկոլոզ Կիպշիձեի անվան համալսարանական հիվանդանոցում լրագրողների ներկայությամբ կայացել է երկրի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի և նախարարության ղեկավար կազմի պատվաստման գործընթացը: Ինչպես հայտնում է EADaily-ն, գործիչները պատվաստվել են «Սինոֆարմ» չինական ընկերության պատվաստանյութով:
«Այս քայլն արել եմ, քանի որ ցանկանում եմ բոլորին, առաջին հերթին ՆԳՆ աշխատակիցներին, ինչպես նաև մեր մյուս քաղաքացիներին կոչ անել պատվաստվել: Կլինի դա «Սինոֆարմ»-ի կամ մեկ այլ պատվաստանյութ: Այլ ելք չկա, բոլորը, որոնց առողջությունը թույլ է տալիս, պետք է պատվաստվեն` բժշկի խորհրդատվությամբ»,- ասել է վրացի նախարարը:
Վրաստանում չինական պատվաստանյութը գրանցվել է ապրիլի 27-ին, իսկ իմունիզացման գործընթացը տվյալ դեղամիջոցով սկսվել է նախօրեին: