G7-ի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցող Հնդկաստանի պատվիրակությունը վարակակիրների հայտնաբերման պատճառով ինքնամեկուսացել է
Հյուրի կարգավիճակով G7 պետությունների արտաքին գործերի նախարարների` Մեծ Բրիտանիայում անցկացվող հանդիպմանը մեկնած Հնդկաստանի պատվիրակությունն ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ պատվիրակության 2 անդամի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, հայտնում է Sky News-ը։
Մեծ Բրիտանիայում պատվաստումների հարցերով նախարար Նադիմ Զահավին նշել է, որ տեղյակ չէ պատվիրակության անդամների վարակված լինելու մասին և չգիտի, թե նրանցից քանիս են մեկուսացած։
Նշենք, որ G7 պետությունների արտաքին գործերի նախարարների մայիսի 3-ից 5-ն ընթացող հանդիպումը նպատակ ունի նախապատրաստելու G7-ի հունիսիսն կայանալիք գագաթնաժողովը։ Անդամ պետություններից բացի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հյուրի կարգավիճակով մասնակցելու են հրավիրվել Հնդկաստանի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Հարավային Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի ներկայացուցիչներ։