Լայնամասշտաբ կիբեռհարձակումը խափանել է ույղուրների վիճակի վերաբերյալ Բելգիայի խորհրդարանի նիստը
Բելգիայի խորհրդարանի նիստը հետաձգվել է գերարագ ինտերնետ ծառայություններ մատուցող Belnet-ի վրա կիբեռհարձակման պատճառով:
«Սպուտնիկը» հաղորդում է, որը Belnet-ը, որը սպասարկում է թագավորության պետական կառույցներին, խոստովանել է, որ դեռ չի կարողանում պարզել հարձակման աղբյուրը, բայց այն «ամենալայնամասշտաբն» է։
Նիստերից մեկի ժամանակ օրենսդիրները նախատեսում էին քննարկել Չինաստանում էթնիկ ույղուրների իրավունքների հետ կապված իրավիճակը եւ լսել այս ազգային փոքրամասնության ներկայացուցչի ելույթը ույղուրների ներկա վիճակի վերաբերյալ: