Մոսկվայում հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 1 մարդ է մահացել
1 մարդ է մահացել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Քննչական կոմիտեի կայքից:
Գործը հարուցվել է ՌԴ ՔԿ քննիչների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով նախատեսված հանցագործության նշաններով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, ինչը հանգեցնում է մարդու մահվան):
Հետաքննության համաձայն՝ հրդեհ է բռնկվել Մոսկվայի Կոժուխովսկայա փողոցում գտնվող հյուրանոցում, որում ավելի քան 300 մարդ է եղել, ինչի հետևանքով տղամարդ է մահացել: Տուժածները, այդ թվում ՝ անչափահասներ, տեղափոխվել են բժշկական հաստատություններ հետազոտության ու օգնություն ստանալու:
Այժմ դեպքի վայրում աշխատում են քննիչները և քրեագետները: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: