Երևան, 17.Հունիս.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Դեռ հիմքեր չկան Միացյալ Նահանգները ոչ բարեկամ... Լանջազատ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնա... Բայդենը չի պատասխանել հարցին, թե արդյոք վստահ... Ի՞նչ է նվիրել Պուտինը Բայդենին Արթուր Վանեցյանը Վրաստանի վարչապետի և Չեչնիայ... Լուրջ անհանգստություն է պատճառում դեսպանների ... Բայդենը Պուտինին ասել է, որ աշխատում է ոչ թե ... Այս շենքում клоун-ն ունի մեկ իրական ընտրող. փ... Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է վերջին 3 տարվ... Քննչական կոմիտեն պարզաբանում է անհետ կորած զի... Փաշինյանը Շուռնուխ չի այցելել. բնակիչների հետ... Քաղաքացին ինքնասպանություն գործելու վերաբերյա... Դոլարն էժանանում է, բենզինը՝ հակառակը. Վարորդ... ԱՄՆ-ն Ռուսաստանին իր թշնամին է հռչակել. Պուտի... Այսօր վարչական դատարանը քննելու է «Քաղաքացիակ... 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրան... Արթուր Վանեցյանը՝ իշխանությունների խորամանկ թ... «Տղե՛րք, խոսեք․ կամ լքում ենք Հայաստանը` այն ... Ռոբերտ Քոչարյանը Գյումրի կատարած այցի ավարտին... Հայաստանում քաղաքացիների վարկերը հնարավոր է մ... «Պատիվ ունեմ» դաշինքը Սերժ Սարգսյանի ու Վանեց... Թայլանդը կրկին կբացվի այցելուների համար 120 օ... Հարձակվել են «Ազատության» Կապանի գրասենյակի վ... Ինչպե՞ս աչքերին նայելով հասկանալ, թե ինչ են մ... «Քայլարածը» 3 տարի առաջ մեր պետության կործանմ... Արթուր Վանեցյանի կոչը` իրավապահներին (տեսանյո... Ազգի արյունը 3 տարի խմած չարիքի առաջնորդը խոս... Փոքրիկ բրիտանացուն ծննդյան օրվա առիթով 1 կիլո... Պուտինը պատմել է, որ Բայդենը դեռևս հեռախոսազր... Վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ... Հինգերորդ զորամիավորումը հրամանատարաշտաբային ... Գալիս ենք կիսատ գործը շարունակելու. Քոչարյանը... Յուրաքանչյուր հինգերորդ կորոնավիրուսի ասիմպտո... Ինչ ասում եմ, իմ ասածին տեր եմ, ժողովուրդ․ Գա... «Ախ ներվեր, ներվեր». Հայ քաղաքագիտական մտքի «... Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է ... Բորել. ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բարելա... Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ է հատկացրել ... Աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել են ... Եղեգնաձորի ոստիկանները այնպիսի ուժ են գործադր... Եղեգնաձորում կարմիր բերետավորները ներխուժել ե... ՄԻՊ-ն ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ... Թե ինչպես «Իսկանդերից» հասանք չինական չագուճի... Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին... Անհարմար պահ. Պուտինի հետ հանդիպմանը եկած Բայ... Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասա... Արձակուրդում գտնվող Արմավիրի մարզպետը մարզպետ... «Դուք չեք որոշելու՝ թուրքը որտեղ ա գալու նստի... Ուղիղ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրի... Շուշիից ստացվող մեզ համար ողբերգական կադրերի ... Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությ... Անհարմար պահ. Պուտինի հետ հանդիպմանը եկած Բայ... Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննու... Վայոց ձորից՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկի... Ժնևում ավարտվել են Պուտինի ու Բայդենի նեղ կազ... Երեկ Փաշինյանը 500 հազարական դրամ է տրամադրել... Երկիրը պիտի ղեկավարի ուժ, որը տեղյակ է իրական... Մալիշկայում Փաշինյանին սպասող փոքրիկ Տիգրանի ... «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը... Առաջին դեմքի կողմից սխալ պարտադրված որոշումնե... «Չագուչի» առաջին զրնգոցը պետք է վաղը՝ ժամը 8-... «Չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու ... Մենք ոչ մի ընտրակաշառքի հետ կապ չունենք․ Արմա... «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը... «Թուրքիան և Ադրբեջանը կկառուցեն նոր Ղարաբաղ»․... Վայքում պետական աշխատողներն աշխատանքային ժամի... Մուրճը սառը զենք չի համարվում. Փոխոստիկանապետ... Փաշինյանը մինչեւ հիմա պետք է այդ հարցերը լուծ... ՌԴ-ում մտադիր են քաղաքային տեսախցիկների միասն... Եվրո-2020․ Առաջին տուրի լավագույն գոլի հավակն... Հիշեցում. Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ... Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին գրանցվե... Այս զառանցող իշխանություններին մնացել է 96 ժա... Կոլումբիայի ռազմաբազայում պաշտոնյաներ ներկայա... ՌԴ-ում ջրհեղեղից տուժած կինը բողոքել է քաղաքա... «Աշխարհը պետք է իմանա Իրանի նկատմամբ Թրամփի ա... Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ռուսական համարան... Գավառում ընտրակաշառք բաժանելու և ստանալու համ... Չի բացառվում, որ սա պատրաստվել է բախումներ հր... Պետական սեփականության անշարժ գույքերն օտարվել... Ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող՝ թրա... Սաուդյան Արաբիայում երիտասարդին մահապատժի են ... Ընտրություններին ընդառաջ. ի՞նչ ունենք ԱՄՆ-ի հ... Ջեֆ Բեզոսի նախկին կինը` Մըքքենզի Սքոթը, իր կա... Հրվ․ Աֆրիկայում բնակիչները փորում են դաշտերը՝... Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել... Եվրոպան կարող է սուրճի և շոկոլադի դեֆիցիտի առ... «15 գերի տվեցինք և վերցրեցինք ականապատված բոլ... Ֆրանսիա-Գերմանիա խաղից առաջ պարաշյուտիստը վայ... Մայր բուհից մինչև նրա ոտքերի տակ ոչխար մորթող... Պետք է վերջապես ունենանք Առողջապահության մասի... Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում հնարավոր սովի ս... Թուրքիան ԱՄԷ-ից պահանջել է արտահանձնել սկանդա... «Համաշխարհային սարդոստայնի» օրիգինալ սկզբնակա... Մարդիկ նեանդերտալցիների հետ գոյակցել են մոտ 5... Ընդամենը 2°C-ով գլոբալ տաքացումն ընդմիշտ կփոխ... Օմանում COVID-19-ով պացիենտների մոտ «սև բորբո... Airbnb-ը 7 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի զ... «Խեեեեղճ…. ունեզուրկ նիկոլվավայեվիչ…»․ Հակոբ ... «Փյունիկը» հրաժեշտ է տվել թիմի ավագին և ունի ...

Աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը․ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է մի շարք թեմաների:

-Պարոն Կապառոս, մարզչական հսկայական փորձ ունեք, Ձեր կարիերայի ընթացքում բազմաթիվ հաղթանակներ եք տարել: Այդուհանդերձ, անձամբ սպասո՞ւմ էիք այսքան հաջող մեկնարկ Հայաստանի ազգային հավաքականի ղեկին՝ առաջին տեղ Ազգերի լիգայի մրցաշարի մեր խմբում և 3 անընդմեջ հաղթանակ ընտրական փուլում:

-Առաջին բառերը, որ հասցեագրեցինք ֆուտբոլիստներին, այն մասին էին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք։ Կարող եմ ասել, որ դա մեզ հաջողվեց: Հենց դրա շնորհիվ շատ բաների հասանք։ Մենք չպետք է մեր առջև երկարատժամկետ հեռանկարներ և նպատակներ դնեինք, այլ անհրաժեշտ էր շարժվել առաջ քայլ առ քայլ՝ կենտրոնանալով յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։ Մեզ անհրաժեշտ էր նաև թիմային ուժեղ մենթալիտետ ձևավորել։ Այդ ընթացքում մենք պետք է ճանաչեինք ֆուտբոլիստներին, իսկ նրանք՝ ծանոթանային մեր գաղափարներին։ Եվ կարծում եմ՝ մենք կարողանում ենք իրականացնել մեր նպատակները, չնայած որ առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է լինենք հավաքական, սակայն հավաքականի ներքո պետք է ներկայանանք՝ որպես իսկական թիմ։

-Այդուհանդերձ, հատկապես ինչի՞ հաշվին հաջողվեց տանել 5 անընդմեջ հաղթանակ և չպարտվել 8 անընդմեջ խաղում:

-Շնորհիվ այս մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը։

–Ի՞նչկասեք ՀՖՖ–ազգային հավաքական համագործակցության մասին:

Մարզչական շտաբի, ՀՖՖ նախագահի և աշխատակազմի միջև համագործակցությունը շատ թափանցիկ է, ճկուն և ֆունդամենտալ նշանակություն ունի։ Բոլորս միևնույն նպատակն ենք հետապնդում։ Արդյունքները միշտ էլ կախված են նախագահից և իր՝ ղեկավար մարմին կազմող աշխատակիցներից։ Նրանք են անձնակազմի ընտրություն կատարում, և այդ մարդիկ այնուհետև պետք է կազմեն իրենց աշխատանքային խմբերը։ Հիանալի հարաբերություններ ունենք ղեկավարության հետ, միևնույն նպատակներն ենք հետապնդում և ունենք միատեսակ մտածելակերպ։ Այս ամենի շնորհիվ մենք կարող ենք լավատես լինել՝ կապված հայկական ֆուտբոլի
հետագա զարգացման հետ։

–Ձեզ խանգարո՞ւմ է լեզվական խոչընդոտը՝ այն, որ Դուք չեք խոսում հայերեն, իսկ ֆուտբոլիստների մեծ մասը՝ իսպաներեն, և մինչ օրս ի՞նչ հայկական բառեր եք հասցրել սովորել:

–Հայերեն բառե՞ր (ծիծաղում է)։ «Հանգիստ», «լավա», «արագ» և մի քանի այլ բառ։ Խոստովանեմ ազնվորեն՝ ի սկզբանե կարծում եի, որ կլինեն դժվարություններ՝ կապված լեզվական խոչընդոտի հետ, սակայն սխալվեցի: Այստեղ կա ոչ վերբալ հաղորդակցություն, երբ մարդիկ պարզապես նայում են միմյանց աչքերի մեջ և գրկախառնվում են։ Սա հաճախ շատ ավելի մեծ ուժ ունի, շատ ավելի ազնիվ ու անկեղծ է, քան խոսքերը, որոնք կարող ես հասցեագրել կոլեկտիվին։

–Շատ մարզիչներ ունենում են սխեմաներ, որոնց մեջ տեղավորում են ֆուտբոլիստներին: Ինչպիսին է Ձե՞ր մոտեցումը: Դուք նույնպես Ձեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին տեղավորում եք այն սխեմայի մեջ, որը նախընտրում եք, թե՞ հակառակը՝ ընտրում եք սխեման՝ ելնելով Ձեր ֆուտբոլիստների կարողություններից:

-Այստեղ երկու տարբեր բան կա։ Առաջինը, դու գալիս ու ընդունում ես մի թիմ, օրինակ, ազգային հավաքականը, և պետք է ադապտացվես նրան։ Պանդեմիայի պայմաններում տանը փակված լինելով՝ հավաքականի բազմաթիվ հանդիպումներ ենք ուսումնասիրել Բերեզովսկու, Չախալյանի, Լուսիանո Մարտինի և Արա Արոյանի հետ։ Ամեն օր գրեթե 24 ժամ աշխատում էինք՝ դիտելով թիմի խաղը։ Բոլոր ֆուտբոլիստներին վերլուծել ենք անհատապես։ Աստիճանաբար հասկանում էինք ֆուտբոլիստների առանձնահատկությունները և մեր պահանջները։ Բացի այդ, այս թիմային մենթալիտետով և ֆուտբոլիստների վստահությամբ աշխատանքի նկատմամբ մենք պետք է ինտենսիվ խաղ ցուցադրող և ագրեսիվ պրեսինգ կիրառող թիմ լինենք, ինչպես նաև պետք է գործենք բարձր արագություններով, օգտագործենք ազատ գոտիներն ու դավանենք ուղղահայաց ֆուտբոլ։ Սա այն է, ինչին ձգտում ենք հավաքականում

-Այդ դեպքում՝ ինչո՞վ է պայմանավորված տարիների ընթացքում արմատացած 4-2-3-1-ից 4-4-2-ի անցումը՝ Հենրիխ Մխիթարյանի, Արշակ Կորյանի կամ այլ ընդգծված 10 համարի բացակայությա՞մբ, թե՞ ֆուտբոլիստների այսպիսի ընտրությամբ սա, միևնույնն է, տակտիկական ամենահարմար դասավորությունն է:

-Ազգային հավաքականը չի կարող կախվածության մեջ լինել մեկ կամ երկու ֆուտբոլիստից և ադապտացվել նրանց։ Այստեղ այն սկզբունքն է գործում, որի մասին խոսել ենք թիմի հետ ի սկզբանե՝ պետք է իսկական ֆուտբոլային թիմ լինենք և քաղենք առավելագույնը յուրաքանչյուր խաղացողից։ Մենք չենք կարող դաշտում նախաձեռնությանը տիրել, քանի որ չունենք համապատասխան որակի ֆուտբոլիստներ։ Սակայն մենք կարող ենք խաղալ ուղղահայաց ֆուտբոլ և պրեսինգի ենթարկել հակառակորդին։ Մեր խաղաոճը չի կարող պայմանավորված լինել առանձին ֆուտբոլիստներով։ Մեզ դաշտում իսկական թիմային ոգի և վարքագիծ է անհրաժեշտ։ Հանդիպումը 90 րոպե է տևում, և դրա ընթացքում կարող ես փոխել ռազմավարությունդ։ Ինքներս պետք է լավ իմանանք մեր ռազմավարությունն ու մոտեցումները, իսկ մարդիկ պետք է ճանաչեն մեզ մեր ինքնության շնորհիվ։

-Առհասարակ, ինչպե՞ս եք փորձելու լուծել 3 առաջատար ֆուտբոլիստների բացակայության հարցը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում:

-Մենք նույնիսկ չպետք է խոսենք այս իրավիճակի մասին։ Պետք է վստահենք մեր ուժերին, ընդունենք մարտահրավերը և վստահ եմ՝ ֆուտբոլիստները, որոնք դաշտ դուրս կգան, 100% նվիրվածությամբ կխաղան։ Իսկ երբ վերջանա այդ հանդիպումը, կմտածենք մյուսի մասին։ Այժմ իմաստ չունի խոսել այդ մասին։ Ինչպես նշեցի, մեր թիմը չպետք է կախվածության մեջ լինի առանձին ֆուտբոլիստներից։

–Այդ խաղում, հնարավոր է, խաղադաշտ վերադառնա Գևորգ Ղազարյանը: Վերջին 3 խաղերին նա չկարողացավ օգնել թիմին խաղադաշտում, բայց նրա ներկայությունը կարևոր էր հոգեբանական առումով: Ինչպե՞ս եք գնահատում նրա դերը թիմում:

-Դեռ կտեսնենք՝ որքանով Գևորգը պատրաստ կլինի։ Նա պետք է խաղային պրակտիկա ունենա իր թիմում և համապատասխան խաղամակարդակ ցուցադրի։ Այլ հարց է, թե ինչ նշանակություն ունի նրա ներկայությունը թիմում։ Գևորգն առաջատարի որակներով է առանձնանում, լիովին ինտեգրված է թիմում։ Մենք շատ լավ շփում ունենք միմյանց հետ։ Նրա՝ խաղադաշտ դուրս գալը կախված կլինի այդ պահին նրա մարզավիճակից: Իսկապես, Գևորգը շատ կարևոր դերակատարություն ունի թիմում։

-Հստակ երևում են, թե ովքեր են առաջատարները խաղադաշտում, իսկ ովքե՞ր են եղանակ ստեղծում հանդերձարանում, ոգևորում թիմին, կամ ապահովում բարձր տրամադրություն:

-Առաջատարությունը տարբեր ձևերով է դրսևորվում։ Ոմանք կարող են ավելի լռակյաց և ինտրովերտ լինել, բայց դաշում իրենց տաղանդի, կարողությունների և վարքագծի շներհիվ շահում են թիմակիցների և մարզչական շտաբի վստահությունը։ Եվ կան այլ տիպի խաղացողներ՝ նրանք շատ ավելի բաց են, ավելի էքստրավերտ և կենսուրախ։ Բայց կոլեկտիվում պետք է լինեն բոլոր տիպի մարդիկ։ Ես պնդում եմ, որ մենք շատ լավ կոլեկտիվ ունենք՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, ակադեմիայի և ՀՖՖ-ի աշխատակիցները։ Մենք մեկ ընտանիքի պես ենք, և դա մեծ ուրախություն է պարգևում բոլորիս։ Այս ամենը պետք է պահպանենք։ Իսկ ֆուտբոլիստները, որոնք չեն ադապտացվի այս ամենին, չեն կարող հրավիրել հավաքական։ Այլապես դա կնշանակի, որ կոտրում ենք մեր իսկ գաղափարները։ Մենթալիտետը, որն ունես դաշտից դուրս, այնուհետև իր արտացոլանքն է գտնում խաղադաշտում։

–Ֆուտբոլիստները սովորաբար սնահավատ են լինում, իսկ Դուք որևէ ֆուտբոլային սնահավատություն ունե՞ք:

-Իհարկե, ունեմ։ Դրանք նույնիսկ մի քանիսն են, բայց չեմ բացահայտի, թե որոնք են։ Քանի որ դրանք հաճախ կորցնում են ազդեցությունը բացահայտվելուց հետո (ծիծաղում է)։

դիտվել է 105 անգամ
Դեռ հիմքեր չկան Միացյալ Նահանգները ոչ բարեկամ... Լանջազատ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնա... Բայդենը չի պատասխանել հարցին, թե արդյոք վստահ... Ի՞նչ է նվիրել Պուտինը Բայդենին Արթուր Վանեցյանը Վրաստանի վարչապետի և Չեչնիայ... Լուրջ անհանգստություն է պատճառում դեսպանների ... Բայդենը Պուտինին ասել է, որ աշխատում է ոչ թե ... Այս շենքում клоун-ն ունի մեկ իրական ընտրող. փ... Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է վերջին 3 տարվ... Քննչական կոմիտեն պարզաբանում է անհետ կորած զի... Փաշինյանը Շուռնուխ չի այցելել. բնակիչների հետ... Քաղաքացին ինքնասպանություն գործելու վերաբերյա... Դոլարն էժանանում է, բենզինը՝ հակառակը. Վարորդ... ԱՄՆ-ն Ռուսաստանին իր թշնամին է հռչակել. Պուտի... Այսօր վարչական դատարանը քննելու է «Քաղաքացիակ... 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրան... Արթուր Վանեցյանը՝ իշխանությունների խորամանկ թ... «Տղե՛րք, խոսեք․ կամ լքում ենք Հայաստանը` այն ... Ռոբերտ Քոչարյանը Գյումրի կատարած այցի ավարտին... Հայաստանում քաղաքացիների վարկերը հնարավոր է մ... «Պատիվ ունեմ» դաշինքը Սերժ Սարգսյանի ու Վանեց... Թայլանդը կրկին կբացվի այցելուների համար 120 օ... Հարձակվել են «Ազատության» Կապանի գրասենյակի վ... Ինչպե՞ս աչքերին նայելով հասկանալ, թե ինչ են մ... «Քայլարածը» 3 տարի առաջ մեր պետության կործանմ... Արթուր Վանեցյանի կոչը` իրավապահներին (տեսանյո... Ազգի արյունը 3 տարի խմած չարիքի առաջնորդը խոս... Փոքրիկ բրիտանացուն ծննդյան օրվա առիթով 1 կիլո... Պուտինը պատմել է, որ Բայդենը դեռևս հեռախոսազր... Վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ... Հինգերորդ զորամիավորումը հրամանատարաշտաբային ... Գալիս ենք կիսատ գործը շարունակելու. Քոչարյանը... Յուրաքանչյուր հինգերորդ կորոնավիրուսի ասիմպտո... Ինչ ասում եմ, իմ ասածին տեր եմ, ժողովուրդ․ Գա... «Ախ ներվեր, ներվեր». Հայ քաղաքագիտական մտքի «... Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է ... Բորել. ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բարելա... Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ է հատկացրել ... Աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել են ... Եղեգնաձորի ոստիկանները այնպիսի ուժ են գործադր... Եղեգնաձորում կարմիր բերետավորները ներխուժել ե... ՄԻՊ-ն ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ... Թե ինչպես «Իսկանդերից» հասանք չինական չագուճի... Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին... Անհարմար պահ. Պուտինի հետ հանդիպմանը եկած Բայ... Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասա... Արձակուրդում գտնվող Արմավիրի մարզպետը մարզպետ... «Դուք չեք որոշելու՝ թուրքը որտեղ ա գալու նստի... Ուղիղ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրի... Շուշիից ստացվող մեզ համար ողբերգական կադրերի ... Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությ... Անհարմար պահ. Պուտինի հետ հանդիպմանը եկած Բայ... Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննու... Վայոց ձորից՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկի... Ժնևում ավարտվել են Պուտինի ու Բայդենի նեղ կազ... Երեկ Փաշինյանը 500 հազարական դրամ է տրամադրել... Երկիրը պիտի ղեկավարի ուժ, որը տեղյակ է իրական... Մալիշկայում Փաշինյանին սպասող փոքրիկ Տիգրանի ... «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը... Առաջին դեմքի կողմից սխալ պարտադրված որոշումնե... «Չագուչի» առաջին զրնգոցը պետք է վաղը՝ ժամը 8-... «Չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու ... Մենք ոչ մի ընտրակաշառքի հետ կապ չունենք․ Արմա... «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը... «Թուրքիան և Ադրբեջանը կկառուցեն նոր Ղարաբաղ»․... Վայքում պետական աշխատողներն աշխատանքային ժամի... Մուրճը սառը զենք չի համարվում. Փոխոստիկանապետ... Փաշինյանը մինչեւ հիմա պետք է այդ հարցերը լուծ... ՌԴ-ում մտադիր են քաղաքային տեսախցիկների միասն... Եվրո-2020․ Առաջին տուրի լավագույն գոլի հավակն... Հիշեցում. Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ... Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին գրանցվե... Այս զառանցող իշխանություններին մնացել է 96 ժա... Կոլումբիայի ռազմաբազայում պաշտոնյաներ ներկայա... ՌԴ-ում ջրհեղեղից տուժած կինը բողոքել է քաղաքա... «Աշխարհը պետք է իմանա Իրանի նկատմամբ Թրամփի ա... Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ռուսական համարան... Գավառում ընտրակաշառք բաժանելու և ստանալու համ... Չի բացառվում, որ սա պատրաստվել է բախումներ հր... Պետական սեփականության անշարժ գույքերն օտարվել... Ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող՝ թրա... Սաուդյան Արաբիայում երիտասարդին մահապատժի են ... Ընտրություններին ընդառաջ. ի՞նչ ունենք ԱՄՆ-ի հ... Ջեֆ Բեզոսի նախկին կինը` Մըքքենզի Սքոթը, իր կա... Հրվ․ Աֆրիկայում բնակիչները փորում են դաշտերը՝... Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել... Եվրոպան կարող է սուրճի և շոկոլադի դեֆիցիտի առ... «15 գերի տվեցինք և վերցրեցինք ականապատված բոլ... Ֆրանսիա-Գերմանիա խաղից առաջ պարաշյուտիստը վայ... Մայր բուհից մինչև նրա ոտքերի տակ ոչխար մորթող... Պետք է վերջապես ունենանք Առողջապահության մասի... Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում հնարավոր սովի ս... Թուրքիան ԱՄԷ-ից պահանջել է արտահանձնել սկանդա... «Համաշխարհային սարդոստայնի» օրիգինալ սկզբնակա... Մարդիկ նեանդերտալցիների հետ գոյակցել են մոտ 5... Ընդամենը 2°C-ով գլոբալ տաքացումն ընդմիշտ կփոխ... Օմանում COVID-19-ով պացիենտների մոտ «սև բորբո... Airbnb-ը 7 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի զ... «Խեեեեղճ…. ունեզուրկ նիկոլվավայեվիչ…»․ Հակոբ ... «Փյունիկը» հրաժեշտ է տվել թիմի ավագին և ունի ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan