Թուրք դիվանագետները Կահիրեում քննարկում են Եգիպտոսի հետ հարաբերությունների վերականգնումը
Թուրք բարձրաստիճան դիվանագետները Կահիրեում Եգիպտոսի ղեկավարության հետ քննարկում են երկու երկրների միջև լիարժեք հարաբերությունների վերականգնումը: Այդ մասին երկուշաբթի ТАСС-ին հայտնել է եգիպտական դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ Կահիրե է ժամանել թուրքական պատվիրակությունը ՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ:
«Բանակցությունները նախնական բնույթ ունեն և վերաբերում են երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցներին»,- տեղեկացրել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, այս հանդիպումների ընթացքում քննարկումը կենտրոնացած կլինի «Կահիրեին հուզող բոլոր հարցերի» վրա: «Քննարկման արդյունքների հիման վրա Կահիրեն կորոշի երկկողմ հարաբերությունների ապագան և Եգիպտոսի և Թուրքիայի պաշտոնատար անձանց շփումների մակարդակը», - ասել է դիվանագետը: