Մեծ Բրիտանիան օգտագործել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արդեն 50 միլիոն դեղաչափ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրն արդեն օգտագործել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի ավելի քան 50 միլիոն դեղաչափ: Այս մասին գրում է RT-ն:
Նշվում է, որ ավելի քան 34 միլիոն մարդ ստացել է մեկ դեղաչափ, իսկ 15 միլիոնը ստացել է նաև երկրորդ դեղաչափը:
Պարզաբանվում է, որ երկրի բնակչության 29%-ը ստացել է հիվանդությունից լավագույն պաշտպանությունը:
Ապրիլի 19-ին հաղորդվեց, որ Մեծ Բրիտանիայում ավելի քան 10 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը: