Pfizer- ը Հնդկաստանի իշխանություններին կտրամադրի 70 միլիոն դոլարի դեղորայք
Ամերիկյան Pfizer ընկերությունը, որը իր գերմանական գործընկեր BioNTech-ի հետ համատեղ պատրաստել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, Հնդկաստանին 70 միլիոն դոլարի դեղ կտրամադրի, ասվում է ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլայի թվիթերյան այսօրվա տեսաուղերձում:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, դեղագործական ընկերության ղեկավարի խոսքով՝ Հնդկաստանի ժողովուրդը կանգնած է «հումանիտար ճգնաժամի առաջ, որը դարձել է COVID-19 համավարակի ամենասարսափելի հետևանքներից մեկը»:
«Հանրապետության ողջ հիվանդանոցներում հիվանդները անհապաղ օգնության կարիք ունեն: Որպես այդպիսին, մենք սկսում ենք Pfizer-ի պատմության մեջ ամենամեծ մարդասիրական արշավը», - ասել է Բուրլան:
Ընկերությունը Հնդկաստանի իշխանություններին կտրամադրի 70 միլիոն դոլար արժողությամբ դեղորայք, որը անհրաժեշտ է կորոնավիրուսային հիվանդների բուժման համար:
Ըստ ընկերության կանխատեսման՝ այս պաշարը կբավականացնի հիվանդանոցներում COVID-19-ով հիվանդներին նվազագույնը 90 օրում տրամադրելու համար: