Կոլումբիայի նախագահը հայտարարել է ֆինանսների նոր նախարար նշանակելու մասին
Կոլումբիայի առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության նախարար Խոսե Մանուել Ռեստրեպոն նշանակվել է ֆինանսների նախարարության և պետական վարկերի ղեկավար: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Հարավամերիկյան Հանրապետության նախագահ Իվան Դուկեն, գրում է ТАСС-ը:
«Ես նշանակել եմ Խոսե Մանուել Ռեստրեպոյին, որն այժմ Առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության նախարարն է, որպես ֆինանսների և պետական վարկերի նոր նախարար», - գրել է Դուկեն թվիթերյան իր էջում:
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Ալբերտո Կարասկուիլայի աշխատանքի համար, ով բողոքի ցույցերի ֆոնին հեռացել էր նախարարության ղեկավարի պաշտոնից:
Անցած շաբաթվանից Կոլումբիայում տեղի են ունենում հարկային բարեփոխումների դեմ ցույցեր: Խռովություններ տեղի ունեցան Բոգոտայում, Կալիում, Մեդելինում և այլ քաղաքներում: Ուրբաթ կառավարությունը համաձայնել է փոփոխություններ կատարել բարեփոխումների ծրագրերում, բայց բողոքները շարունակվել են: