Պատերազմից հետո Իրանը փորձելու է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնել, բայց քաղաքական, անվտանգային ոլորտներում վերապահումներ են լինելու․ իրանահայ պատգամավոր
Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրանը փորձելու է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնել՝ օգտվելով ստեղծված հնարավորություններից։ Նա այսպես ասաց՝ պատասխանելով Tert.am-ի դիտարկմանը, թե Իրանը փորձ է անում Ադրբեջանի հետ համագործակցել, նախագծեր իրականացնել պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Նա նաև այս համատեքստում անդրադարձավ հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին։
«Կարծում եմ` ամեն դեպքում, դեռ քաղաքական և անվտանգային առումներով Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում վերապահումներ ունենալու է, քանի որ դեռ Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում ազդեցության հարցը լուծված չէ՝ նաև հաշի է առնվում այն հանգամանքը, որ պատերազմի ընթացքում Իրանն զգաց, որ շրջանցվեց Ռուսաստանի կողմից, նաև թուրքական, ադրբեջանական գործոնի ակտիվացումը, ինչո՞ւ չէ, նաև իսրայելական հետախուզական գործոնների առկայությունը Իրանին ստիպում են անվտանգային և քաղաքական առումով ինչ-որ լուրջ վերապահումներ ունենալ»,- ասաց նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: