Բանգլադեշում բախվել են մոտորանավը և բեռնանավը. կա առնվազն 26 զոհ, այդ թվում` երեխաներ
Բանգլադեշում մոտորանավի և բեռնանավի բախման հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, այդ թվում` 3 երեխա:
Ինչպես փոխանցում է Dhaka Tribune պարբերականը` հղում անելով տեղի ոստիկանությանը, մոտորանավը, որում 30 մարդ է գտնվել, կողաշրջվել է ավազով բեռնված նավին բախվելուց հետո: Բախման պատճառները ճշտվում են:
Բախումից հետո փրկարարները հինգ մարդու են դուրս բերել ջրից, տուժածները հոսպիտալացվել են:
Վթարի վայրում փրկակարական աշխատանքները շարունակվում են: Ոստիկանության տվյալներով` կան անհետ կորածներ: