Արենիի համայնքապետարանում կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է համայնքի աղբը տեսակավորել և վերամշակել
Արենիի համայնքապետարանի և գործարար Միքայել Նազարյանի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի նախատեսվում է համայնքի բոլոր աղբավայրերի աղբը տեսակավորել և տեղափոխել համապատասխան վայր` վերամշակման։ Այս մասին հայտարարություն է տարածել Արենիի համայքնապետարանը:
«Հորդորում ենք ազգաբնակչությանը, կենդանական ծագման աղբը չտեղափոխել աղբավայրեր, իսկ կենցաղային աղբը լցնել միմիայն աղբավայրի տարածք, կամ աղբամաններ։ Միևնույն ժամանակ, գործարարը պատրաստակամություն է հայտնում գնելու ավտոմեքենաների մետաղական կմախքները, ուստի երեսնօրյա ժամկետում խնդրում ենք բոլոր տարածքները մաքրել մեքենաների կմախքներից և հանձնել գործարարին։ Ժամկետի ավարտից հետո համայնքապետարանն իր միջոցներով կիրականացնի կմախքների ապամոնտաժումը»,- ասված է հայտարարության մեջ: