ԱԺ-ն, պայմանավորվածության համաձայն, Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ (տեսանյութեր)
14։40
ԱԺ-ն քվեարկության դրեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով հայտնեց, որ խմբակցությունը քվեարկելու է ձեռնպահ: Արդյունքում Նիկոլ Փաշինյանին, պայմանավորվածության համաձայն, չընտրեցին վարչապետ ձայների՝ 75 ձեռնպահ, 1 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:
12։00
ԱԺ–ն հատուկ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել վարչապետի պաշտոնից՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու համար։
Նշենք, որ դրանից հետո ԱԺ–ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի։