«Թալիբան»-ի գրոհայինները պայթյուն են կազմակերպել Աֆղանստանի ռազմաբազայում․ կա առնվազն 18 զոհ
«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի արևմուտքում գտնվող ռազմաբազայի վրա. հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 18 զինվոր և ևս 10-ը վիրավորվել է, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են տեղական աղբյուրները:
Հաղորդվում է, որ թալիբները Ֆարահ նահանգի Բալա Բալուք գավառում գտնվող ռազմակայան են ներխուժել փորված թունելի միջոցով:
Թաջ նահանգի նահանգապետ Մոհամադ Ջահիդը տեղական ԶԼՄ-ներին հաստատել է, որ թունելի միջով անցած գրոհայինները բազայում պայթյուն են կազմակերպել։ Ընդհանուր առմամբ, ռազմաբազայում եղել է 30 զինվոր։
Ներկայում Աֆղանստանում կառավարական ուժերը դիմակայում են թալիբներին, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում և հարձակում են սկսել խոշոր քաղաքների վրա: