«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցում վարչապետի ընտրության նիստին
Ազգային ժողովում այսօր տեղի է ունենում հատուկ նիստ, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:
Քանի որ պայմանավորվածություն կա, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցում այսօրվա ԱԺ նիստին: Այս մասին տեղեկացնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: