Ավտովթար՝ Արարատի մարզում. իրար են բախվել «Ford Transit», «Mercedes» և «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենաները, 2 մարդ տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն. Shamshyan.com
Մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 16:40-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Տիգրան Պ.-ի վարած Ford Transit մակնիշի, Մասիս քաղաքի բնակիչ, 68-ամյա Գևորգ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Նիզամի գյուղի բնակիչ, 30-ամյա Ազարիա Ա.-ի վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ազարիա Ա.-ն և նրա ուղևոր, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչ, 54-ամյա Աշոտ Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: