Իրանը ներկրել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին
Իրանի Կարմիր Մահիկ կազմակերխությունն (IRCS) այսօր՝ մայիսի 2-ին, ընդունել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամենամեծ խմբաքանակը, որը երկիրը ներկրել է 2020 թվականի փետրվարից ի վեր, հաղորդում է Тasnim News-ը:
Խմբաքանակը, որը ներառում է պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ, տրամադրվել է Չինաստանի Կարմիր Խաչի ընկերության կողմից, հայտնել է IRCS-ի գործադիր քարտուղար Հասան Կոսյանը: Դեղամիջոցը ժամանել է Թեհրանի Իմամ Հոմեյնի անվան միջազգային օդանավակայան այսօր առավոտյան:
Իրանն արդեն տրամադրել է արտակարգ թույլտվություն մի շարք պատվաստանյութեր օգտագործելու համար, այդ թվում՝ Sputnik V, Covaxin, AstraZeneca եւ այլ դեղամիջոցները: Ներկայում ավելի քան 889000 իրանցի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը. հիմնականում նրանք առողջապահության ոլորտի աշխատակիցներ են եւ 80 տարեկանից բարձր տարեց մարդիկ: