Քենիայի մայրաքաղաքում ոստիկանները վիրավորում են հասցրել DW-ի թղթակցին
Արեւելյան Աֆրիկայում Deutsche Welle մեդիաընկերության թղթակից Մարիել Մյուլերը տուժել է ուժայինների գործողությունների հետեւանքով Քենիայի մայրաքաղաքում խաղաղ ցույցը լուսաբանելու ժամանակ, գրում է DW-ը:
Ակտիվիստների խումբը ցրելու համար ոստիկանությունը սկսել է կրակել նրանց ուղղությամբ արցունքաբեր գազի պատիճներով: Դրանցից երկուսը վնասել են լրագրողի ոտքը, որը մատնանշել է ուժայիններին վերջիններիս գործողությունների անթույլատրելիության մասին, սակայն նրանք չեն արձագանքել:
Բողոքի ցույցն ուղղված էր ոստիկանների կողմից բռնության եւ կոշտ միջոցների դեմ, որոնք կիրառում են Քենիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Ցույցը կրել է խաղաղ բնույթ, ընդգծել է տուժած լրագրողը: