Բրյուսելի ոստիկանությունը ջրցան է կիրառել բողոքի ակցիան ցրելու համար
Նախօրեին շուրջ 10 հազար մարդ էր հավաքվել Բելգիայի մայրաքաղաքի հարավում կարանինի միջոցառումների դեմ ակցիային մասնակցելու համար, որը ստացել էր «Բում-2» փառատոն» անվանումը»: Բուա դե լյա Կամբր այգում Բրյուսելի իշխանությունների կողմից արգելված ցույցը վերաճել էր ոստիկանների հետ բախումների. իրավապահ մարմինները կիրառել էին ջրցաններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մի քանի հազար ցուցարարներ ծառի ճյուղեր եւ շշեր են նետեր ոստիկանների ուղղությամբ: Նրանք փորձել են կառուցել բարիկադներ ճյուղերից եւ նստարաններից, սակայն ոստիկանությունը ճնշել է նրանց նախաձեռնությունը: Բախումների վայրից առնվազն երեք մարդ են դուրս բերել շտապօգնության մեքենաներով, սակայն տուժածների հստակ թիվը հայտնի չէ: Ոստիկանությունը զգալի ուժեր է ներգրավել այգում եւ աստիճանաբար հետ է մղել ցուցարարներին կանաչ գոտուց:
Անկարգությունների վայրում ներկա է գտնվել հատուկջոկատայինների եւ համայնքի ոստիկանության շուրջ 700 մարտիկ: