Սյունիքի մարզում 50-ամյա վարորդը BMW X5-ով մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 18:20-ի սահմաններում, 50-ամյա Բախշիկ Բախշյանը՝ իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 365 կմ հատվածում, «Վարդանիձոր» վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ծառերի մեջ:
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն: