Մեքսիկացի հեղափոխականների խումբը մտադիր է փայտե նավակով անցնել Ատլանտյան օվկիանոսը և ներխուժել Իսպանիա (լուսանկարներ, տեսանյութ)
Մեքսիկացի հեղափոխականների՝ զապատիստաների 7 հոգուց բաղկացած խումբը պատրաստվում է նավարկել Ատլանտյան օվկիանոսով՝ փորձելով խաղաղ ճանապարհով ներխուժել Իսպանիա և այդպես նշել իսպանական նվաճման 500-ամյակը, գրում է odditycentral.com-ը:
Նշվում է՝ մայիսի 3-ին Զապատիստայի ուժերը՝ երեք տղամարդ, երեք կին և 1 տրանսգենդեր կին, կլքեն մեքսիկական հողերը «Լա Մոնտանա» կամ «Լեռ» անունով փայտե նավով՝ հույս ունենալով Իսպանիա հասնել մինչ օգոստոսի 13-ը: 1521 թվականի հենց այդ օրն է ացտեկների Տենոչտիտլան մայրաքաղաքը պարտության մատնվել իսպանացի նվաճողների կողմից:
Զապատիստաները չեն ծրագրում «թաղել քաղաքն արյան գետի մեջ», ինչպես ժամանակին դա արել են նվաճողները: Փոխարենը՝ նրանք ցանկանում են իշխանափոխություն իրականացնել խաղաղ ճանապարհով, և այդ առիթով նույնիսկ խնջույք կազմակերպել:
Այնուամենայնիվ, նրանց ղեկավարը, որը գլխավորում է կազմակերպությունը 1994 թվականից, չի բացառել, որ Իսպանիայի Վիգո քաղաք հասնելուն պես, «Լա Մոնտանա»-ին կարգելվի անցնել սահմանը: Այդ դեպքում զապատիստները կվերադառնան Մեքսիկա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: