Մեսիի խաղակոշիկները վաճառվել են 144 հազար եվրոյով
Christie’s աճուրդի տունը հայտարարել է կատալոնական «Բարսելոնան» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի խաղակոշիկների վաճառքի մասին: 36-ամյա ֆուտբոլիստի խաղակոշիկները վաճառվել է ռեկորդային 125 հազար ֆունտ ստերլինգով (մոտ 144 հազար եվրո), հաղորդում է Christie’s-ի մամուլի ծառայությունը:
Այդ խաղակոշիկներով Մեսին 644-րդ գոլն էր խփել «Բարսելոնայում» և գերազանցել բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի՝ մեկ ակումբի կազմում գոլերի ռեկորդը: Դա տեղի էր ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 22-ին «Բարսելոնայի» և «Վալյադոլիդի» միջև խաղում:
Հիշեցնենք, որ Պելեն 1956-1974-ին բրազիլական «Սանտոսի» կազմում խփել է 643 գոլ։