Չինաստանի իշխանությունները տուգանել են 11 ընկերություն հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար
Չինաստանի իշխանությունները տուգանել են 11 ընկերություն՝ ներառյալ Tencent տեխնոլոգիական հսկային, հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու կապակցությամբ: Տուգանքները հաջորդել են նրան, երբ Alibaba էլեկտրոնային կոմերցիայի հսկան տուգանվել էր չինական շուկայի կարգավորչի կողմից 2,78 միլիարդ դոլարով շուկայում գերիշխող դիրքի կապակցությամբ:
Տասներկու տեխնոլոգիական ընկերություն, այդ թվում՝ Tencent, Baidu եւ ByteDance հսկաները, նույնպես տուգանվել են մարտին դարձյալ մենաշնորհությանն առնչվող կանոնները խախտելու պատճառով, հաղորդում է AFP-ն:
Վերջին ամիսներին կարգավորիչ մարմիններն ուժգնացրել են հսկողությունը, հատկապես, երկրի բարձր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ՝ կոչ անելով ոլորտի առաջնորդներին ուղղել հակամրցակցային վարքը: Պեկինը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ մասնավոր ընկերությունները կարող են ազդել բնակչության առօրեական ֆինանսների վրա: Շուկայի կարգավորիչը հայտարարել է, որ հայտնաբերել է հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու ինը դեպք գործնական գործողությունների «անօրինական կենտրոնացում» ստեղծելու եղանակով: Շուկան կարգավորելու պետական վարչախմբի հաղորդմամբ՝ ընկերությունները տուգանվել են յուրաքանչյուրը 500 000 յուանի (77 259 դոլար) չափով:
Tencent-ի դեպքում պարզվել է, որ ընկերությունը չէր հայտարարել Shanghai Lantu Information Technology ավտոսերվիսային ձեռնարկությունը ձեռքբերելու մասին: