«Չելսին» «Ռեալում» ֆուտբոլիստի է փնտրում. ո՞ւմ
Մադրիդի «Ռեալին» պատրաստ է 27մլն եվրո առաջարկել Լոնդոնի «Չելսին» Լուկա Մոդրիչին ձեռք բերելու համար: Նրանք այս առաջարկը պատրաստվում են անել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Չելսիի» թիրախն այս անգամ Լուկա Մոդրիչն է, ով այնքան էլ հաջող մրցաշրջան չի անցակցնում «Ռեալի» կազմում:
Մոդրիչի ծառայություններով լոնդոնյան թիմը հետաքրքրված է նախանցած տարվանից, սակայն կիսապաշտպանը 42 մլն եվրոյի դիմաց չգնաց «Չելսի»: Այնուամենայնիվ, այս մրցաշրջանի վերջում «Չելսին» ևս մեկ անգամ կփորձի ձեռք բերել Մոդրիչին: