Նուբարաշենի խճուղին առավոտից վերածվել էր լճի․ մարդիկ պետհամարանիշներ էին որսում (տեսանյութ)
Նուբարաշենի խճուղով այսօր երթևեկելու համար ոչ թե ավտոմեքենա, այլ նավ էր անհրաժեշտ։ Ջրի հոսքն այնքան ուժեղ է եղել, որ պոկել է ավտոմեքենաների պետհամարանիշները։
Հավաքվածներն ասում են՝ առավոտից արդեն մոտ 40 պետհամարանիշ են հանել ջրի տակից։ Մի քանի ժամվա ընթացքում հասցրել են հմտանալ պետհամարանիշ որսալու հարցում:
Ասում են՝ Նուբարաշենի խճուղում այսպիսի ջրհեղեղներ հաճախ են լինում, նույնիսկ՝ անձրևներից հետո։ Բայց այս անգամ պատճառն անձրևը չէր։ Վնասվել էր խոշոր խողովակաշար, որից մեծ քանակությամբ ջուր է հոսում։
«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնել է, որ խնդիրը կլուծվի մինչև երեկոյան ժամը 9–ը, կամ, հնարավորության դեպքում, ավելի շուտ։